Պրոֆեսիոնալ դայվերը հազիվ է փրկվել շնաձկից՝ սուզվելով Հարավաֆրիկյան հանրապետությունում: Գիշատիչը հարձակվել է նրա վրա, երբ վերջինս փորձում էր օգնել թակարդն ընկած շնաձկանը:
Երիտասարդը հերթական սուզման ժամանակ նկատել է մի առանձնյակի, որը կապված է եղել: Փոքր դանակով նա փորձել է կտրել պարանը, սակայն գիշատիչը դուրս է պրծել եւ հարձակվել դայվերի վրա:
Դայվերը մի քանի փորձ էլ է կատարել, ապա ստիպված է եղել լողալ մակերես՝ մշակելու շնաձկան ատամներից առաջացած վերքերը:











