Ռուսաստանցի հայտնի դերասան եւ ռեժիսոր Լեւ Դուրովը լուրջ վնասվածքով տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Դերասանը կոտրել է ազդրը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի նրա իսկ բնակարանում: Դերասանն անհաջող ընկել է:

Ներկայումս Դուրովին նախապատրաստում են վիրահատության: Մերձավորների խոսքով` հավանաբար արհեստական հոդեր կտեղադրվեն, տեղեկացնում է Life News-ը:

Լեւ Դուրովին հեռուստադիտողը հիշում է  «Դ` Արտանյանն ու երեք հրացանակիրները», «Մի վախեցիր, ես քեզ հետ եմ» եւ այլ ֆիլմերից: