ԱՄՆ Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետները հրապարակել են Արեգակի մակերեւույթի լուսանկարները, որոնք արվել են հատուկ արեւային տելեսկոպի օգնությամբ: Բիգ Բեարսի աստղադիտարանում տեղադրված գործիքն ունի 1,6 մ հայելային տրամագիծ եւ թույլ է տալիս ստանալ բացառիկ որակի պատկեր:
Գիտնականներն ստացել են արեգակնային բծի պատկերը, որը դետալիզացիայի աստիճանով գերազանցում է մինչ այդ արված նման օբյեկտների բոլոր լուսանկարների որակը: Նկատելի են մանրաթելերը, որնք ձեւավորվում են մագնիսական դաշտի ուժային գծերի երկայնքով պլազմայի շարժման հաշվին: Գծի ուսումնասիրությունը աստղագետներին թույլ կտա վերականգնել մագնիսական դաշտի պատկերը, հաղորդում է «Լենտան»:































