Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագծին` Բերքաբերի ուղղությամբ, հակառակորդի կողմից արձակված գնդակից հայկական կողմից վիրավորվել է 34-ամյա զինծառայող Արմեն Մակարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, Մակարյանը Վանաձորից է եւ պայմանագրային զինծառայող է: Վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Բերքաբերի գյուղացիներն էլ հայտնեցին, որ վերջին օրերին, երեկոյան ժամերին իրենց մոտ ինտենսիվ կրակոցներ են սկսում:




























