Բրազիլիայում ավտոբուսը ցած է ընկել կամրջից։ 40 մետր թռչելով՝ այն կիրճն է ընկել. զոհվել է առնվազն 6 մարդ։
Վթարը տեղի է ունեցել Իտագուաի քաղաքում, որը Ռիո դե-Ժանեյրոյից 60 կմ հեռավորության վրա է, փոխանցում է Associated Press-ը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությունը։ Առայժմ վիրավորների եւ ավտոբուսի ուղեւորների ընդհանուր թվի մասին չի հաղորդվում։ Չեն ներկայացվել նաեւ վթարի հնարավոր պատճառները, հաղորդում է «ՌԲԿ»-ն։
2013թ ապրիլին Ռիո դե-Ժանյերոյում ավտոբուսն ընկել էր էստակադայից, ինչի արդյունքում 7 մարդ մահացել էր, եւս 10-ը՝ վիրավորվել։ Վթարը տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող տրանսպորտային հանգույցներից մեկում։











