Ամերիկացի լողորդ Ջիմ Դրայերը օգոստոսի 7-ին լողացել է ԱՄՆ եւ Կանադայի սահմանին գտնվող Սենտ-Քլեր լճում։ Նա անցել է 35,4 կմ, ընդ որում, ամբողջ ընթացքում քաշելով տարել է երկու նավակ, որոնցում եղել է 1 տոննա կշռող 334 աղյուս։

«Շնաձուկ» մականունով 49-ամյա լողորդը մեկնարկել է Ալգոնակ քաղաքում եւ ափ դուրս եկել Դեթրոյթում։ Ամբողջ ճանապարհը նա անցել է 51 ժամում՝ նախատեսված 30-ի փոխարեն։ Բացի այդ, վերջին հատվածում նա ձգել է միայն մեկ նավակ։ Դրա պատճառը բարձր ալիքներն են եղել:

Լողորդը նաեւ պատմել է, որ գիշերն իր մոտ ցնորքներ են դիտվել. նա տեսել է ջրի վրա կանգնած սպիտակ հանդերձանքով տղամարդու։

Նա պատմել է, որ իր նպատակն է եղել գովազդել «Habitat for Humanity» բարեգործական կազմակերպությունը, որը բնակարաններ է կառուցում չունեւոր ընտանիքների համար։

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Դայերը բազմաթիվ ռեկորդների հեղինակ է։