Իսրայելցի ինժեներ Անդրեյ Գրիշկոն ստեղծել է հաստոց, որը թույլ է տալիս ստեղծել եռաչափ օբյեկտներ սոսինձի մեջ թաթախված թելերի հյուսքի միջոցով։ Իր բակալավարիական աշխատանքում նա ցուցադրել է իր հայտնագործության պիտանելիությունը՝ կահույքի սովորական առարկաներ պատրաստելիս։

Նա արդիականացրել է սովորական եռաչափ տպիչը։ Նրա մտածած տեխնոլոգիան ենթադրում է ապակեմանրաթելային թելերի կիրառում, հաղորդումէ «Lenta.Ru»-ն։

Իր հայտնագործության շնորհիվ նա արդեն ստացել է լամպերի կորպուսներ, ինչպես նաեւ աթոռակներ։