Հնագետները հաստատել են, որ Մեքսիկայում դեռեւս 2008-2009թթ հայտնաբերված հին մասունքները պատկանում են Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքը բնակեցնողների «մոտ ազգակիցները»։ Այս մասին հաղորդում է Artdaily-ն՝ վկայակոչելով Instituto Nacional de Antropología e Historia-ն։

Դրանք հայտնաբերվել են Le Sepultura քարանձավում, որը տեղակայված է Արեւելյան Սեյրա-Մադրե շրջանում։ Մասունքները, ըստ տարբեր գնահատականների, պատկանել են 26-30 մարդկանց, փոխանցում է «Lenta.Ru»-ն։

Գտածոյի տարիքը մոտ 3-3,4 հազար տարեկան է։