«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի ընդլայման մասին հեռավոր սահմանամերձ գյուղերում: 2013 թ օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արեւելյան սահմանի տարածքում` ապահովելով  Խնածախ եւ Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով եւ շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում  ծածկույթն ավելացել է

22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից եւ 3G ինտերնետից այսուհետ կարող են օգտվել ավելի քան 1500 բնակիչ:

«Համաձայն 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքների «ԱրմենՏել» ընկերությունը  դարձավ  առաջատար լայնաշերտ ինտերնետի բաժանորդային բազայի աճով:   Նման արդյունքներին հասնել հնարավոր է միայն շարունական ներդրումների շնորհիվ, որն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի տարբեր շրջաններում: Նոր որդեգրած կորպորատիվ քաղաքականության շրջանակում մենք ոչ միայն կարեւորում ենք սոցիալական բաղադրիչի ներառումը սակագնային քաղաքականության մեջ, այլ  մեծ ուշադրություն ենք դարձնում ցանցի ընդլայնմանը եւ որակյալ կապի տրամադրմանը անգամ երկրի ամենահեռավոր շրջաններում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է նաեւ աշխատանքներ ուղղված ֆիքսված ենթակառուցվածքների արդիականացմանը,  ինչը մոտ ապագայում, հնարավորություն կտա վերը նշված գյուղերի բնակիչներին օգտվել նաեւ Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայություններից: