Մոսկվայի ատենակալների դատարանը «Նավատորմի պատանի արծվիկներ» մանկական ակումբի ղեկավար Վասիլի Միդցեւին մեղավոր է ճանաչել ակումբի սաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Նա կազատազրկվի 18 տարի ժամկետով, հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նա տարիներ շարունակ ղեկավարել է Մոսկվայի կենտրոնում տեղակայված ակումբը։ Ակումբը զբաղվել է 11-15 տարեկան տղաների հանգիստը կազմակերպելով։ Միտցեւին մանկապիղծ գործունեության մեջ առաջին անգամ կասկածել են 2011թ, երբ տղաներից մեկն այդ մասին պատմել է ծնողներին։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2005-2011թ ընթացքում նա կատարել է մոտ 100 բռնի գործողություն։
Մոսկովյան մանկական ակումբի ղեկավարը գայթակղել է «պատանի արծվիկներին» http://news.am/arm/news/138565.html
BFM.RU-ն նշում է, որ քննիչներն ընդգծում են, որ այս գործի հետաքննությունը դժվարանում է այն պատճառով, որ բազմաթիվ ծնողներ հրաժարվել են համագործակցել իրավապահների հետ եւ անգամ պաշտպանել են մանկապիղծին։




























