Հայաստան ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 14.50-ին, Երեւանի Օրբելի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին քնած հայտնաբերել են 15-ամյա Լ. Ի.-ին: