Աշտարակ-Երեւան ճանապարհի 5-րդ կմ-ին, oգոստոսի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21703», «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւորուհին, «ՎԱԶ-21703»-ի վարորդը եւ  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: