Երեւան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին, օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրար են բախվել  «ԳԱԶ-3110» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: