Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա որոշումով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնից ազատել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Վերջինս այսօր նշանակվել է կառավարությանն առընթեր Ճարտարապետական պետական կոմիտեի ղեկավար:





























