YouTube տեսահոսթինգի երկու համահիմնադիրները MixBit նոր բջջային վիդեոպլատֆորմ են թողարկել, որը նպատակ ունի մրցակցել Twitter-ի Vine ծառայության հետ, եւ Instagram-ում վիդեոների խմբագրման ու հրապարակման ֆունկցիա ունի:

MixBit անվճար հավելվածը թույլ է տալիս տեսագրել, խմբագրել եւ հրապարակել մեկ վայրկյանից մինչեւ 68 րոպե տեւողությամբ, բջջայինից արված տեսանյութերը: Ծրագիրը տեսանյութերը պահպանում է 16 վայրկյանանոց կտորներով, արդյունքում հոլովակը կարող է ունենալ մինչեւ 256 նման կտորներ, որոնք առանձին են պահվում, հաղորդում է Digit.ru-ն:

MixBit հավելվածն արդեն հասանելի է Apple App Store-ում, մշակողները խոստանում են թողարկել նաեւ Android տարբերակը:

Հավելվածի հեղինակներ Չադ Հարլին եւ Սթիվ Չանը YouTube-ը հիմնադրել են Ջավեդ Քարիմի հետ 2005թ.: Քարիմը ընկերությունը լքել էր մինչեւ Google-ի կողմից միավորվելը, Չենը կայքի գլխավոր ինժեների պաշտոնից հեռացել էր 2008թ. աշնանը, իսկ Հարլին՝ գործադիր տնօրենի պաշտոնից՝ 2010թ. հոկտեմբերին: