Ամերիկացի փրկարարները Թեննեսի նահանգում տարհանում են ջրով լցված տների բնակիչներին։ Օգնության սպասղ մարդկանց թվում էր նաեւ մի փոքրիկ, որը նոր է դարձել մեկ ամսական։ Նրա օրորցն այնքան զգույշ են միմյանց փոխանցել, որ փոքրիկը հանգիստ քնել է, քանի դեռ փրկարարական գործողություն է իրականացվել։

Նաշվիլլ քաղաքի որոշ շրջանների բնակիչներ ստիպված են եղել բարձրանալ տանիքներին։ Նախորդ օրերին այստեղ մոտ 20 սանտմետր տեղումներ են գրանցվել։ Քեմբերլենդ գետի ջրի մակարդակը հասել է կրիտիկական մակարդակի, հաղորդում է «ՌԻԱ Նոոստին»։

Միսսուրի նահանգում աղետի զոհ է դարձել արդեն երկու մարդ։ Ջրի հոսանքը ճանապարհից քշել է ավտոմեքենան, որում եղել է 24-ամյա ամերիկուհին ու նրա 4-ամյա որդին։ Ջրհեղեղի վտանգի մասին հայտարարվել է Քանզաս, Արքանզաս եւ Օքլահոմա նահանգներում։