Շինարարությունը անփոխարինելի ավանդ ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով օգոստոսի 9-ին Շինարարի օրվա կապակցությամբ (ֆոտոռեպորտաժ)։
«Շինարարը դեռ հնուց ամենակարեւոր եւ պատասխանատու մասնագիտություններից է։ Ձեզանից շատերի համար դա պարզապես մասնագիտություն չէ։ Դա ձեր կյանքի կոչումն է։ Ձեր կողմից մտածված եւ կյանքի կոչված շինությունները այժմ ծառայում են մեր քաղաքացիներին։ Բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, արտադրական կորպուսներ՝ այս ամենը չէին լինի առանց ձեզ»,-ընդգծել է Սարգսյանը։
Հայաստանում շինարարները հնուց ի վեր հարգանք են վայելում. «Հայերին լավ հայտնի է, թե որքան արժեքավոր է մարդու համար հուսալի եւ անվտանգ տունը։ Եվ դուք դա ամեն օր կյանքի եք կոչում ձեր աշխատանքով։ Շնորհակալ եմ ձեզ դրա համար»։
Մասնագիտական տոնի կապակցությամբ հուշամեդալներ են շնորհվել Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանին, «Արմպրոեկտ» ինստիտուտին, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























