Ոստիկանության Բաղրամյանի բաժնում օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում,  «Մոսկվիչ ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենան  լիցքավորման համար գտնվել է  նշված գազալցակայանում, եւ այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված բալոնը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: