Մի քաղաքացուհի օգոստոսի 8-ին, ժամը 14.35-ին, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Զաքյան փողոցի թիվ 8 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության ծառայողները Զաքյան փողոցի թիվ 8 հասցեից, միմյանց հարվածներ հասցնելու համար բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին եւ 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ին:
Նույն օրը, ժամը 18.00-ին, Հակոբ Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, Զաքյան փողոցի թիվ 8 հասցեում հանդիպել է Գառնիկ Մ.-ին եւ նրա ընկերոջը` 1987 թ. ծնված Ջանիկ Հ.-ին: Այդ ընթացքում Գառնիկ Մ.-ն իրենից վերցրել է իր մոտ գտնվող մոտ 105 գ ընդհանուր կշռով ոսկյա զարդերը` նայելու պատրվակով, եւ փոխանցել Ջանիկ Հ.-ին, որն էլ վերցնելով զարդերը` դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 18.10-ին, Ջանիկ Հ.-ն ներկայացել է բաժին եւ ներկայացրել ոսկյա զարդերը:
Կատարվում է քննություն:





























