ԿԽՄԿ երեւանյան գրչասենյակում լրացուցիչ տեղեկություններ չունեն ադրբեջանական ԶՈւ-ի կողմից պատանդ վերցված զինծառայողի մասին։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակում, օգոստոսի 9-ի դրությամբ պատանդ վերցվա զինծառայողի մասին լրացուցիչ տեղեկություններ չկան։ Նախօրեին երեւանյան պատվիրակությունում հաղորդել են, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը տեղեկացվել է զինծառայողի պատանդ վերցվելու մասին։ ԿԽՄԿ պատվիրակների՝ զինծառայողի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին գրասենյակում հաղորդել են, որ Ադրբեջանում օգոստոսի 8-ը ոչ աշխատանքային օր է՝ կապված մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա տոնի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:





























