Ամերիկյան տիեզերական գործակալությունը ծրագրում է տիեզերագնացության պատմության մեջ առաջին առաքելությունը՝ կապված Երկիր երկնաքարի կտոր հասցնելու հետ։

Ծրագրվում է, որ OSIRIS-Rex սարքը տիեզերական մարմնին կմոտենա 2018թ, այն հեռավորության վրա կուսումնասիրի, որից հետո նմուշ կվերցնի եւ կվերադառնա Երկիր։ Ճիշտ է, «ծանրոցին» դեռ երկար պետք է սպասել՝ մինչեւ 2023թ։ Երկնաքարը, որը NASA-ն ցանկանում է այդ կերպ ուսումնասիրել, կոչվում է 101955 Bennu։

Առաքելությունը, ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», գնահատվում է $183,5 միլիոն։