Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը վերածնումէ իր հովանավորությամբ գործող դպրոցների ավանդույթը: Այդ շարքում առաջինը Երեւանի թիվ 3 ավագ դպրոցն է: Դպորցի նկտամամբ շեֆությունը ստանձնել է համալսարանն ու Հայաստանի ճարտարապետության միությունը: Ինչպես NEWS.am-ին ասաց միության տնօրեն Գագիկ Գալստյանը, առաջին տարվա աշխատանքից հետո` 2011 – 2012 ուստարում, դպրոցում նկատելի աճել է ուսումը ճարտարապետական կամ շինարարական մասնագիտությամբ շարունակել ցանկացողների թիվը:
«Դպրոցի նկատմամբ շեֆությունը շարունակվում է: Իմանալով համալսարանի ղեկավարության եռանդի մասին` կարող եմ ասել, որ նրանք ձգտում են այդ փորձը տարածել մյուս դպրոցների վրա եւս: Ուրախ ենք, որ մենք նրանց օգնում ենք այս գործում»,-նշեց Գալստյանը:




























