LG ընկերությունը թողարկել է LG G2 սմարթֆոնի նոր ֆլագմանային մոդել, որը փոխարինել է LG Optimus G մոդելին, ասվում է ընկերության հաղորդագրությունում։ LG-ի նոր ֆլագմանը առաջին սմարթֆոնն է, որը չունի կողային կոճակներ։

LG G2 նոր ֆլագմանի անվանման մեջ բացակայում է Optimus բառը։ Դրանով LG-ն ցույց է տվել, որ սմարթֆոնի օգտագործողների համար կարեւոր են ոչ թե սմարթֆոնի ռեկորդային տեխնիկական բնութագրերը, այլ նախ եւ առաջ դիզայներական լուծումն ու օգտագործման հարմարավետությունը։  Այս մասին հաղորդում է Digit-ը։

LG G2-ի էկրանը բավականին խոշոր է՝ 5,2 դյույմ եւ ենթադրում է հոլովակների դիտում Full HD ձեւաչափում։ Սարքը ունի Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսոր։