Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջին հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 13-ին Բիշքեկում՝ շանհայական համագործակցության շրջանակներում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախագահ ընտրվելուց հետո առաջարկություն ենք ստացել սեպտեմբերի 13-ին կյանքի կոչել Պուտին-Ռոուհանի հանդիպումը։ Զգացված ենք իրանական կողմի նման նախաձեռնության համար եւ, բնականաբար, մեր համաձայնությունն ենք տվել»,-ասել է Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Կայանալիք հանդիպումը կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումը։
Ուշակովը հիշեցրել էմ որ ավելի վաղ Իրան է այցելել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ով Ռոուհանիի երդման արարողության ժամանակ ներկայացրել է Ռուսաստանը։




























