Ավստրալիայում կենգուրուն փրկել է 7-ամյա տղային, որը մոլորվել է Դիփ-Քրիք կենդանաբանական այգում։ Տղան կորել է այն բանից հետո, ինչ տարվելով ծաղիկներ հավաքելով, շատ է հեռացել իր ծնողներից։

Երբ վերջիններս հայտնաբերել են նրա անհետացումը, շտապ դիմել են օգնության։ Երեխային որոնել է մոտ 40 մարդ եւ 2 ուղղաթիռ։ Սակայն տղային հայտնաբերել հնարավոր է դարձել միայն օրեր անց։

Երեխան ողջ ու առողջ է եղել, չնայած որ գիշերը բաց երկնքի տակ է անցկացրել։ Նրան օգնության է եկել կենգուրուն։ Երեխան քնել է կենդանու մոտ, որը տաքացրել է նրան։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը։

«Կարծում եմ, որ սա հրաշք է։ Ես հոտոտել եմ նրա հագուստն ու կենգուրուի հոտ զգացել»,-ասել է երեխայի մայրը։