Մոտ ապագայում, հնարավոր է, մարդիկ ստիպված չեն լինի տեւական անալիզներ հանձնել՝ քաղցկեղային հիվանդությունը հայտնաբերելու։ Բավական կլինի «խորհուրդ» հարցնել վարժեցված շնից։

Փենիսլվանիայի համալսարանին կից Շների հետ աշխատանքի կենտրոնի աշխատակիցները եւ Monell Chemical Senses Center-ի նրանց քիմիկոս գործընկերները օգտագործելով շան հոտառության ապարատը՝ փորձում են մշակել ախտորոշիչ սարքավորում, փոխանցում է MED Նովոստին։

Մասնագետները հուսով են, որ շները կկարողանան հոտառությամբ հայտնաբերել հիվանդության յուրահատուկ քիմիական ցուցիչները կենսաբանական հեղուկներում եւ հյուսվածքներում։ Այդ նյութերը իդենտիֆիկացնելուց հետո հնարավոր կլինի ստեղծել ոչ թանկարժեք եւ արդյունավետ էլեկտրոնային սենսոր՝ վաղ ախտորոշման համար։

Այժմ կենտրոնում վարժեցվում եւ մարզվում է երեք շուն։

Ավելի վաղ հետազոտողները ցույց են տվել, որ քաղցկեղը փոխում է մարդու հոտը, ինչը կարող են ճանաչել շները։ Խանգարման հոտը զգալով՝ շունն ազդանշան է տալու ինստրուկտորին, փոխանցում է «Գոլոս Ռոսսիին»։