Հնդկաստանում կրկին բնակելի շենք է փլվել, երկու մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգի Ջայփուր քաղաքում: Փլուզվել է 4 հարկանի շենք, հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ առնվազն երեք մարդ համարվում է անհետ կորած: Դեպքի վայրում փրկարար աշխատանքներ են իրականացվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:











