Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ինստիտուտը 10 մլն ֆունտ է հատկացրել Վստահության հիմնադրամին, որն աջակցում է մարդկային կյանքը փոխելու ունակ նախագծերին:

Տվյալ հետազոտությունը վերաբերելու է հոգեկան հիվանդություն ունեցող անձանց անվտանգությանը, հաղորդում է  «Գազետան»:

Հիմնադրամի պրոֆեսոր Փիթեր Ջոնսը հաղորդել է, որ գումար են վերցնում միայն  այնպիսի հետազոտության համար, որոնք օգուտ են տալիս հենց հիվանդներին: Նախորդ աշխատանքի ընթացքում, օրինակ, պարզ էր դարձել, որ չափավոր վախեր ունեցող անձանց հնարավոր է բուժել հեռախոսով: