Իրանի եւ Զիմբաբվեի կառավարությունները գաղտնի արձանագրություն են ստորագրել՝ Իրան ուրանի հումք մատակարարելու մասին: Նման տեղեկատվություն է հաղորդում բրիտանական Times թերթը՝ վկայակոչելով Զիմբաբվեի լեռնահանքային արդյունաբերության փոխնախարար Գիֆթ Չիմանիկինեին:

Պարբերականի տվյալներով՝ Զիմբաբվեից ստացվող ուրանը Թեհրանը մտադիր է օգտագործել միջուկային զենք ստեղծելու համար՝ անտեսելով միջազգային պատժամիջոցները: Արձանագրությունը ստորագրվել է դեռեւս 2012-ին, բայց հիմա կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միջազգային գնահատականների համաձայն՝ Իրանը չի կարող սեփական ռեսուրսներով իրագործել միջուկային ծրագիրը եւ ստիպված է հումք փնտրել: