Երկնաքարային անձրեւն իր գագաթնակետին կլինի երկուշաբթի ժամը 13:15 –ից մինչեւ երեքշաբթի ժամը 1:45 –ը...

Փերսեիդայի երկնաքարային հոսքը` խոշոր երկնաքարային անձրեւն իր առավելագույնին կհասնի օգոստոսի 13 –ի գիշերը: Այն իր գագաթնակետին կլինի երկուշաբթի ժամը 13:15 –ից մինչեւ երեքշաբթի ժամը 1:45 –ը: Այդ ժամանակ երկնքում հնարավոր կլինի տեսնել մինչեւ հարյուր «թափվող աստղ»:

Երկնաքարային անձրեւը խորհուրդ է տրվում դիտել  խոշոր քաղաքների լույսերից հեռու: Փերսեիդաները համարվում են Սվիֆթ- Թութլ գիսաստղի  պոչի մնացորդները: Այդ գիսաստղը Երկրի կողքով անցնում է 135 անգամ մեկ անգամ, հաջորդ անգամ նրան հնարավոր կլինի տեսնել  2126 թ-ին: Սակայն գիսաստղի պոչը Երկրի բնակիչները կարող են տեսնել ամեն տարի օգոստոսին: