Սմարթֆոնների տերերն ավելի հաճույքով «Android» համակարգ են տեղադրում, քան iOs-ներ, վկայում են «International Data Corporation» վերլուծական ընկերության տվյալները:
Մասնավորապես, 2013թ. առաջին եռամսյակում Google-ի օպերացիոն համակարգից օգտվել է շուկայի 79,3%-ը, այն դեպքում, երբ iOs-ից օգվել է 13,2%-ը: Հետազոտությունների արդյունքով` Android-ի ցուցանիշն աճել է 10,2%-ով, այն դեպքում, երբ iOs-ի ցուցանիշը նվազել է 3,4%-ով:
Օպերացիոն համակարգերի պահանջարկի առումով երրորդ տեղում է «Windows Phone»-ը` 3,7% -ով: «BlackBerry»-ի ցուցանիշները նվազել են երկու տոկոսով` կազմելով 2,9%:
Բացի այդ, ավելացել է սմարթֆոնների վաճառքի ցուցանիշը. եռամսյակում վաճառվել է մոտ 238 մլն սմարթֆոն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 52,3%-ով, հաղորդում է «Ֆոկուս»-ը:





























