Ուկրաինայի քաղաքացին խոստովանել է, որ Ֆրանսիայի հարավում ավտովթարի մեղավոր է դարձել: Նրա խոսքով՝ ինքը կտրուկ իր կողմ է թեքել ավտոբուսի ղեկը, երբ իր եւ իսպանացի վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:

Նարբոնի քաղաքապետ Դավիդ Շարմացը պատմել է, որ 30-ամյա ուղեւորը իրեն հարցաքննած ժանդարմներին ասել է, որ ինքը վարորդից պահանջել է կանգնեցնել ավտոբուսը: Ուկրաինացի ուղեւորին ձերբակալել են: Քննությունը մտադիր է ստուգել նրա հոգեկան վիճակը:

Ուկրաինացու խոստովանությունն ամբողջությամբ հանում է մեղքը վարորդի վրայից, որին սկզբում համարում էին վթարի գլխավոր մեղավոր: Վարորդը հարցաքննության ժամանակ ներկայացրել է նույն պատմությունը, ինչ ուկրաինացին:

Ֆրանսիայի Ֆիտու քաղաքում օգոստոսի 11-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ավտոբուսը գլորվել է ձորակը, զոհվել է երկու մարդ, 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 3-ի վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 41 ուղեւոր եւ 3 վարորդ:

Ֆրանսիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. տասնյակ վիրավորներ կան

http://news.am/arm/news/166425.html