Իրաքցի սահմանապահները ձերբակալել են զենքի խոշոր խմբաքանակ տեղափոխող ավտոմեքենան, որը նախատեսված է եղել Սիրիայի ընդդիմադիր զինյալների համար: Կալանավորվել է 5 ահաբեկիչ, որոնք «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող «Իրաքի եւ Բիլյադ Աշ-Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամներ են: Այդ խմբավորումը Իրաքում պաշտոնապես համարվում է ահաբեկչական:
Իրաքի Ալ-Անբար նահանգում իրավապահ մարմինների պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ սահմանապահները հետապնդել են բեռնատարը Ալ-Քաեմ քաղաքից մինչեւ Ալ-Անբար քաղաք: Նրանց հաջողվել է կալանավորել ահաբեկիչներին, որոնք զենքի խմբաքանակ էին տեղափոխում, այդ թվում Կալաշնիկով տեսակի 100 ինքնաձիգ, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:





























