Apple ընկերությունը սեպտեմբերի 10-ին կներկայացնի նոր iPhone-ը։ Նման տեղեկություններ է տարածել All Things Digital-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրենրի։
Ենթադրվում է, որ ներկայացվելու է միանգամից երկու սարք՝ նոր ֆլագմանային սարք, որը փոխարինելու է iPhone 5-ին եւ նոր բյուջետային մոդել։
Շուկայում շրջանառում են տեղեկություններ, որ նոր մոդելը կոչվելու է iPhone 5C եւ ԱՄՆ-ում վաճառվելու է 490 դոլարով։ Հաղորդվում է, որ երկու նորույթներն էլ աշխատելու են iOS 7 օպերացիոն համակարգի հիման վրա։





























