Հավայան կղզիներում ավարտվել է NASA-ի 4-ամսյա առաքելությունը, որի շրջանակներում հետազոտողներն ապրել են Մանուա-Լոա հրաբուխում։ Սա HI-SEAS-ի առաջին առաքելությունն է։
HI-SEAS-ն ուղղված է լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ծագել հետագա տիեզերական ճանապարհորդությունների ժամանակ։ NASA-ի կողմից ֆինանսավորվող այս առաջին առաքելության նպատակն է մոդելավորել կյանքի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք կան Մարսում, փոխանցում է The Daily Mail-ը։
Գիտնականները հենց Մանուա-Լոա հրաբուխն են առավելագույնս նմանեցրել Մարսի ռելիեֆին։ Նրանք պահպանել են կյանքի խիստ կանոնները, որոնք առավելագույնս նմանեցվել են մարսյան պայմաններին, փոխանցում է «Gazeta.Ru»-ն։





























