Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր էլհամ Ամինզադեն նշանակվել է Իրանի փոխնախագահ՝ իրավական հարցերով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։
Ամինզադեն Իրանի պատմության մեջ առաջին կինն է, ով զբաղեցրել է այդքան բարձր պաշտոն։
Իր ընտրությունը Ռոուհանին բացատրել է նրանով, որ Ամինզադեն ունի բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որոնք կապված են դատական որակավորման եւ օրենսդիր փորձի հետ։ Բացի այդ, նա օժտված է բարձր բարոյական որակներով, փոխանցում է Fars-ը։
Ամինզադեն մինչ այդ եղել է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ, ինչպես նաեւ դասավանդել է Թեհրանի համալսարանի իրավունքի ֆակուլտետում։




























