Ամերիկացի նկարիչներն ու ինժեներները ստեղծել են առաջին տիեզերական արբանյակը, որը միաժամանակ ժամանակակից արվեստի օբյեկտ է: Այն իրենից ներկայացնում է փոքրիկ էլեկտրակայան տիեզերանավերի լիցքավորման համար:

Նկարիչներ Ջոն Գիբսոնն ու Ամանդա Ուայթը արբանյակը ձեւավորել են Էնդի Ուորհոլի ոճով: Արբանյակի վրա գրառում է արված. «Ողջունում ենք քեզ, հոգնած տիեզերական ճանապարհորդ: Բարի գալուստ տիեզերքում առաջին երկնային լիցքավորման կայան», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ը: «Սա այն դեպքերի համար է, որ երբ ինչ-որ մեկը ցանկանա ներխուժել մեր մոլորակ, միգուցե սա զսպի նրան եւ ասի՝ «Իսկ այս մարդիկ բարի են, եկեք չոչնչացնենք նրանց մոլորակը»,- պարզաբանել է Գիբսոնը:

Արբանյակը արձակվելու է հոկտեմբերի 29-ին, Բայկոնուր տիեզերակայանից: