Իրանական պատվիրակությունը երկրի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամմեդ Նեջարի գլխավորությամբ ապրիլի վերջին, մայիսի սկզբին կայցելի Ադրբեջան:

Այցի ընթացքում, ինչպես հաղորդել է ՆԳ փոխնախարար Մեհդի Մուհամմեդիֆերը, նախարարին ուղեկցելու են Իրանի չորս նահանգների ղեկավարներ եւ կառավարության պաշտոնատար անձինք, հայտնում է MEHR գործակալությունը:

Բաքվում կայանալիք հանդիպումներում, ըստ աղբյուրի, քննարկվելու են տնտեսության եւ անվտանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցերը:

Ըստ փոխնախարարի, նախարարը Բաքվում ստորագրելու է մի շարք փաստաթղթեր անվտանգության ոլորտում: