NASA-ի նախկին աշխատակիցը գլխավորել սեփական, ավելի քան տարօրինակ հայտնագործությունը, որը ստացել է Elysium Space անվանումը: Ենթադրվում է, որ Elysium Space ընկերությունը հարազատների պահանջով հանգուցյալների դիափոշին տիեզերք կուղարկի:
Չմխիթարվող հարազատները կկարողանան հետեւել դիափոշին պարունակող տարայի դիրքին տիեզերքում՝ նույն անունը կրող բջջային սարքավորումների հատուկ ծրագրի միջոցով:
Տարօրինակ հուղարկավորության համար անհրաժեշտ է մոտավորապես 2000$: Համապատասխան ծրագիրը արդեն հնարավոր է ներբեռնել Google Play-ից: «ԿորպոՄիր»-ը հայտնում է, որ տիեզերական սգոկառքի առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի, ամռանը:
Հարկ է նշել, որ Elysium Space-ը լրջորեն զբաղվում է ինքնագովազդով. Տիեզերական հուղարկավորությունները կկազմակերպի հենց ինքը Ջին Ռոդենբերին, ով հանդիսանում է հայտնի «Աստղային ուղի» հեռուսատասերիալի հեղինակը, ինչպես նաեւ տիեզերքի հետ կապված շատ այլ հայտնի դեմքեր:





























