Գիտնականները պարզել են, թե ով է կլինիկական մահվան ժամանակ թունելի վերջում լույս վառում. այդ ամենի մեղավորը մարդկային ուղեղն է:
ԱՄՆ Միչիգան նահանգի Էնն-Արբոր քաղաքի համալսարանի գիտնականները առաջին անգամ էլեկտրոենցոֆալոգրաֆի միջոցով հետեւել են մեռնող առնետի ուղեղի ազդակները մարելու գործընթացին: Եւ պարզվել է, որ սրտի աշխատանքի կանգնելուն պես տեղի է ունենում գխուղեղի ակտիվության այսպես կոչված պայթյուն:
Սրտի աշխատանքի արհեստական կանգնեցումից հետո անցկացվել է նեյրոնների ակտիվություն հետազոտություն երեք վիճակներում՝ անզգայացման ժամանակ, արթնացման ժամանակ եւ կլինիկական մահվան ժամանակ: Բոլոր փորձի ենթարկվածների հետ տեղի էր ունենում գրեթե միեւնույն գործընթացը. առնետի մահից մոտավորապես 30 վայրկյան առաջ տեղի էր ունենում գլխուղեղի ակտիվության պայթյուն: Նեյրոնների իմպուլսների քանակը կտրուկ ավելանում էր, իսկ ուղեղի որոշ հատվածների աշխատանքը համապաժամանակ էր մյուս հատվածների աշխատանքին:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդում է, որ հետազոտության ղեկավար Ջիմո Բորջիգինը համոզված է. «Նեյրոնների հենց այդ պայթյուններն էլ կարող են կլինիկական մահ ապրած մարդկանց մոտ հարուցել անսովոր տեսիլքներ: Լիովին հնարավոր է, որ ուղեղի հատվածների աշխատանքի համաժամանակեցումը, որի ընթացքում էլ ծնվում են այդ ալիքները, կարող է հանգեցնել ուժեղ եւ շատ «իրական տեսիլքների»:





























