«SpaceX» ընկերության ղեկավար Էլոն Մասկը ներկայացրել է ապագայի տրանսպորտի  «Hyperloop» նախագիծը,  որը ենթադրում է քաղաքացիների  փոխադրում խողովակաշարի համակարգով: Ուղեւորատար տրանսպորտի համակարգը նա համարել է «Կոնկորդի, ռելսոտրոնի եւ աերոհոկեյի հիբրիդ»:

Ենթադրվում է, որ ուղեորատար պատիճները կշարժվեն ժամում մինչեւ 1220 կմ արագությամբ ցածր ճնշմամբ հատուկ խողովակաշարով, որը գետնից հենասյուներով բարձրացված կլինի:

«Hyperloop» նախագիծը ենթադրում է ուղեւորների փոխադրման նոր համակարգի ստեղծում Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի  միջեւ, որոնց հեռավորությունը մոտ  600 կմ է: Նշված արագության դեպքում  ճանապարհորդությունը քաղաքից քաղաք կտեւի ընդամենը 35 րոպե:

Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի  միջեւ «Hyperloop» համակարգի ստեղծումը գնահատվել է մոտ 6 մլրդ դոլար: Նման ծախսերի դեպքում տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կլինի  մոտ  20 դոլար, հաղորդում է «Лента.Ру»-ն: