«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետները խոցելի տեղ են գտել Google Cloud Messaging բջջային սերվիսում, որը թույլ է տալիս ծրագրավորողներին հավելված ուղարկել օգտատերերին: GCM-ին մուտքի հնարավորություն ստանալով` չարամիտները Android-ի բազայով սմարթֆոնները վարակած «տրոյանների» միջոցով կարող են sms հաղորդագրություն ուղարկել վճարովի համարներին, ինչպես նաեւ գողանալ կամ ջնջել բջջային հեռախոսի տիրոջ հաղորդագրությունները եւ համարները:
Ամենավտանգավորն այն է, որ որպես վերահսկիչ կենտրոն հակերները հենց GCM-ի ծառայությունից են օգտվում: Սմարթֆոնները ամենահաճախ խոցող «տրոյանները» (օրինակ Trojan-SMS.AndroidOS.OpFake.a) տարածվում են օգտակար հավելվածների եւ խաղերի անվան տակ: Նրանց համար թիրախ են շարունակում մնալ այն հեռախոսները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով, նշել է «Կասպերսկիի լաբորատորիան»:
«Մենք արդեն հայտնել ենք Google-ին այդ GCM-ID-ների մասին, որոնք օգտագործում են մեր կողմից նկատված բջջային չարամիտները»,- հայտարարել է Կասպերսկիի լաբորատորիայի հակավիրուսային մասնագետ Ռոման Ունուչեկը:



























