«NTT Docomo»-ն ներկայացրել է սմարթֆոնին միացող սրաք, որը որոշում է այրվող կալորիաների քանկը` արտաշնչվող օդի փորձաքննություն հիման վրա: Մասնավորապես դրանում ացետոնի խտությունից է կախված ճարպերի «այրման» գործընթացը:
Սմարթֆոնին միանալու համար օգտագործվում է Bluetooth-պրոտոկոլ: Սարքն ունակ է որոշել ացետոնի խտությունը` անկախ օդում ջրի, էթանոլի եւ այլ տարրերի առկայությունից, հաղորդում է «Лента.Ру»-ն:
Հեղինակները պնդում են, որ այն կարող է օգտակար լինել նիհարել ցանկացողների համար, քանի որ առավել ճշգրիտ պատկերացում է տալիս մարզումների եւ դիետաների արդյունավետության մասին:





























