ԱՄՆ եւ Կանադա ելքային զանգերի րոպեն նախկին 24 դրամի փոխարեն կկազմի 13.99 դրամ…

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակներում իջեցում է դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգերի սակագները։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, մարտի 15-ից ԱՄՆ եւ Կանադա ֆիքսված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքը նախկին 24 դրամի փոխարեն կկազմի 13.99 դրամ, իսկ դեպի Ռուսաստան՝ նախկին 49 դրամի փոխարեն՝ 29.99 դրամ(բացի Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից): Այդ ուղղություններով ելքային զանգերի 1 րոպեն կարժենա 24 դրամ։

«Հայերի աշխարհ» ծառայությունը թույլ է տալիս ֆիզիկական անձանց՝ ինչպես Beeline ֆիքսված, այնպես էլ բջջային բաժանորդներին, աշխարհի բոլոր երկրներ զանգահարել VoIP հեռահաղորդակցության միջոցով։ Միջազգային զանգ կատարելու համար բաժանորդը պետք է հավաքի 88 (00), (երկրի կոդը), (քաղաքի կոդը), (բաժանորդի հեռախոսահամարը): Բաժանորդի ցանկությամբ տրամադրվում է զանգերի ցուցակ, որում առանձին տողով ցույց կտրվեն «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակներում արված բոլոր զանգերը։