Microsoft-ը Windows 8.1-ի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվ է նշանակել այս տարվա հոկտեմբերի 18-ը: Առաջինը դրանից կարող են օգտվել Նոր Զելանդիայի բնակիչները: Հետագայում, օրվա ընթացքում, Windows 8.1-ը հասանելի կդառնա ողջ աշխարհում:

Օգտատերերը, որոնք կգնեն Windows 8-ը, կարող են անվճար նորացնել այն 8,1-ով՝ Windows Store online-խանութի օգնությամբ, հաղորդում է Lenta.ru-ն:

Windows 8.1-ի բետա տարբերակը բոլոր ցանկացողների համար հասանելի է դարձել այս տարվա հունիսից: