Microsoft-ի ցանցային ծառայությունների օգտագործողները օգոստոսի 14-ի գիշերը դժվարություններ են ունեցել մի շարք ծառայությունների անհասանելի լինելու պատճառով, մասնավորապես, անհասանելի են եղել Outlook-ը, SkyDrive-ը եւ «Լյուդի»-ն:

Ինչպես հաղորդում է Digit.ru-ն,  Microsoft Outlook-ի եւ SkyDrive-ի աշխատանքի խափանում եղել է դեռեւս օգոստոսի 14-ի երեկոյից: Ներկայումս դեռեւս դժվարություններ կան՝ կապված Outlook-ի հետ, փոխանցում է Status.live.com-ը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչի հետ է կապված Microsoft-ի սերվերների խափանումը: Տեխնիկական ծառայությունների վիճակի մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն օգոստոսի 15-ի երեկոյան: