Երկրաբանական հետախուզումն Իրանում նավթի մեծ պաշարներ է հայտնաբերել: Դրանք, ընդհանուր առմամբ, գնահատվում են մոտ 1,8 տրիլիոն դոլար: Այդ գումարը հաշվարկվել է՝ հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի ներկայիս գինը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության տվյալներով՝ այս տարվա հուլիսին Իրանում նավթի հանույթը օրական կազմել է 2,68 մլն բարել: Ընդ որում, Իրանի նավթի նախարարն ընդգծել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում 18,6 մլրդ բարելի նոր հանքավայրեր են հայտնաբերվել, հաղորդում է «Dni.Ru»-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ավելի վաղ արտոնել էր Իրանից նավթի արտահանման վերաբերյալ նոր արգելքներ ընդունելու օրինագիծ: Ավելի վաղ ԵՄ 27 երկրներ էմբարգո էին ընդունել իրանական նավթի մատակարարման վերաբերյալ:

Մինչ այդ, ինչպես պարզ է դարձել, Հնդկաստանը մտադիր է ավելացնել Իրանից նավթի գնման ծավալները: