Microsoft ընկերությունը հայտարարել է, որ թողարկել է Sculpt Ergonomic Desktop սարքավորումների համակարգը, որը ներառում է մկնիկ, արտասովոր ձեւով երկու մասի բաժանված ստեղնաշար եւ առանցին թվային բլոկ: Դրանք նախատեսված են հոդերը հնարավորինս քիչ ծանրաբեռնելու համար:
Microsoft-ն ընդգծում է, որ սարքավորումները մշակել է բժիշկների հետ սերտ համագործակցության արդյունքում, որպեսզի ապահովի մարդկային ձեռքերի «պահանջմունքների» առավելագույն անատոմիական համապաասխանությունը, հաղորդում է «Hi-Tech Վեստին»:
ԱՄՆ-ում ստեղնաշարն ու մկնիկը միասին վաճառվում են 130 դոլարով: Առանձին մկնիկն արժե 60 դոլար, ստեղնաշարը՝ 90:





























