Իրանի ԱԳ նախարար Ալիաքբար Սալեհին հեռախոսազրույցով Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը եւ այդ երկրում հակամարտության կարգավորման ուղիները: Նա այդ հարցերը քննարկելու համար Բրահիմիին հրավիրել է այցելել Թեհրան, հաղորդում է իրանական Մեհր գործակալությունը:

Ինչպես գործակալությունն է հայտնել, կողմերն ընդգծել են, որ աջակցելու են ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ որպես «ստեղծված իրավիճակից միակ հնարավոր ելք»:

Իր հերթին Բրահիմին շնորհակալություն է հայտնել իրանական կողմին տարբեր հարթակներում Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Թեհրանի ակտիվ մասնակցության համար: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Թեհրան: Ինչպես «ՌԻԱ Նովոստին» է հաղորդում, այցի ժամկետները չեն նշվում: