Իրանում աղջկան արգելել են մասնակցել պետական գործունեությանը՝ կապված մոդելային արտաքինի հետ: Պահպանողական շրջանները հայտարարել են, որ քաղխորհրդում «մանեկենուհիների» համար տեղ չկա եւ պահանջել են հեռացնել նրան պատգամավորների ցանկից:

Նինա Մորադին, ով վերջերս կայացած ընտրություններում զբաղեցրել է Կազվին քաղաքի պետական խորհրդականի պաշտոնը, ստիպված է եղել զրկվել դրանից: Նման որոշում է կայացրել տեղի կրոնական խորհրդի ներկայացուցիչը՝ թույլ չտալով նրան մասնակցել որեւէ պետական գործունեությանը, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին: